Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը
Կառվարությունը կփոխհատուցի մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունվարի 29-ի նիստում:
Խոսքը վերաբերում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, սակայն չի նշվում, թե քանի շահառուի մասին է խոսքը, և ընդհանուր առմամբ որքան գումար է փոխհատուցվելու։
Փոխհատուցում կստանան նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
