Տափաստաններից` Հայկական բարձրավանդակ․ ինչպես թուրքերը հասան Հայաստան. «Մանդելայի էֆեկտը»` առաջին թողարկում

Երբ թուրքերը 11-րդ դարում հայտնվեցին Հայկական լեռնաշխարհում, հայերը նրանց վերաբերեցին որպես հերթական ասպատակիչ հրոսակախմբի։ Հայերին թվում էր, թե վճարելով փրկագին, նրանք կկարողանան լեզու գտնել թուրքերի հետ։ Իր հեղինակային՝ «Մանդելայի էֆեկտը» հաղորդման առաջին թողարկման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Անցել է ուղիղ 1,000 տարի։ Մինչև այսօր հայ ժողովուրդը ավելի քան 1,000 տարի ապրելով թուրքերի հետ՝ չգիտի այդ ազգին, երբեք չի փորձել հասկանալ։ 1,000 տարի հայերը փորձել են լեզու գտնել թուրքերի հետ։ Ու 1,000 տարի ձախողվել են: Հայերը այդպես էլ չհասկացան. այն ինչ ուզում են թուրքերը, իրենք չեն կարող առաջարկել։ Ավելին, թուրքերը իսկապես նման չեն ոչ նախորդ, ոչ էլ հաջորդ նվաճող ու քոչվոր ազգերին։

«Մանդելայի էֆեկտի» 1-ին թողարկման ընթացքում փորձ է կատարվում հասկանալ՝ ովքեր են թուրքերը, ինչպես են հայտնվել մեր տարածաշրջանում, ինչպես են մեր Հայրենիքում իրենց համար «հայրենիք» ձեռք բերել և ինչպես են մեր ու տարածաշրջանի այլ ազգերի նախնիները «նստակյացներն ընդդեմ քոչվորների քաղաքակրթական պատերազմում» պարտություն կրել:

Տեսանյութեր

Լրահոս