Բաժիններ՝

«Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. Զախարովա

«Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ ափային պահպանությունը կալանավորել է ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներ» լցանավը, որի անձնակազմում գտնվում էր 2 ռուս քաղաքացի:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը կարող է «Մարիներ» նավի անձնակազմին բերել Միացյալ Նահանգներ՝ դաշնային օրենքների հնարավոր խախտումների համար դատավարության համար: Սպիտակ տունը պնդում է, որ «Մարիները» Վենեսուելայի այսպես կոչված ստվերային նավատորմի մաս է կազմում և անօրինական կերպով նավթ է տեղափոխել՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031