Բաժիններ՝

Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը վստահեցրել է՝ երկիրը պատրաստ է պաշտպանել տարածքային ամբողջականությունը

Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Հաբիբոլլահ Սայարին նշել է. «Մենք հակառակորդին վնաս հասցնելու հնարավորություններ ունենք։ Եվ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների»։ Նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։

Սայարիի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են մոտենում Իրանին։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031