Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը ճիշտ չէր լինի. Թուրքիայի արտաքին գործերի նախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հարցազրույցում զգուշացրել է, որ ԱՄՆ հարձակումը Իրանի վրա «սխալ» կլինի՝ կոչ անելով Վաշինգտոնին եւ Թեհրանին լուծել իրենց խնդիրները դիվանագիտական ​​ ճանապարհով եւ աստիճանաբար։

Կատարի հեռուստատեսության հարցազրույցում Ֆիդանը կոչ է արել տարածաշրջանային համագործակցության, քանի որ ԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ուժերը Մերձավոր Արեւելքում՝ Իրանի հետ կտրուկ աճող լարվածության ֆոնին։

«Ճիշտ չէ նորից պատերազմ սկսելը»,- ասել է Ֆիդանը։

ԱՄՆ-ը ավելի վաղ ավիակիրների հարվածային խումբ էր ուղարկել Պարսից ծոց, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ Իրանի վրա նոր հարձակումներով անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա հակամարտությունից հետո։

Տեսանյութեր

Լրահոս