Բաքվում կանխվել է Իսրայելի դեսպանատան նկատմամբ ահաբեկչության փորձը․ ձերբակալվել է 3 ադրբեջանցի

Բաքվում ահաբեկչական հարձակում էր պլանավորվում Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան նկատմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության իրավապահ մարմինները։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ ահաբեկչության փորձ կազմակերպելու կասկածանքով 3 քաղաքացի է ձերբակալվել:

«Օպերատիվ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Իլդար Իլհամ օղլուն (ծնվ․ 2000թ․), Պիրիև Ամին Էլշադ օղլուն (ծնվ․ 2005թ․) և Ալիզադե Էլվին Սանան օղլուն (ծնվ․ 2005թ․) կրոնական թշնամանքի հենքի վրա պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Բաքվում օտարերկրյա դեսպանության նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կասկածյալները հանցավոր կապի մեջ են եղել ահաբեկչական «Վիլայաթ Խորասան» խմբավորման հետ, որն «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միավոր է։

Տեսանյութեր

Լրահոս