Ձեր հարցը Ձեր դուրը եկա՞վ. ՊՆ փոխնախարարը նեղվեց լրագրողների հարցերից

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է ընտրվել որպես հավաքական խորհրդով օր։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու սեպտեմբերի 27-ը չի ընտրվել, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։

«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե հետևել եք քննարկումներին և օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ այն չի կապվել որևէ ռազմական գործողության հետ. այն ավելի ընդգրկուն և համընդհանուր է»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ մի շարք օրեր են քննարկվել, սակայն որոշումը կանգնել է հունվարի 27-ի վրա։ Նա նշեց, որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջաններ է ունեցել, հետևաբար՝ հստակ մեկ ռազմական օր չի դրվել հիմքում։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչ» հուշարձանին, զոհերի շիրիմներին, նա պարզաբանեց, որ պանթեոնն իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ խոնարհվել են, իսկ բոլոր գերեզմաններին առանձին մոտենալու և խոնարհվելու հնարավորություն չկա։

Լրագրողները ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին նախարար Պապիկյանի հայտարարության վերաբերյալ, որ կանայք պետք է համալրեն Հայոց բանակի շարքերը, և հարցրեցին՝ արդյո՞ք նրա կին հարազատները պատրաստվում են համալրել բանակը։

«Դուք ուշադիր չեք կարդում օրենքը։ Օրենքի նախագիծը կամավոր-պարտադիր է, որի շուրջ քննարկումներ են ծավալվել։ Այսինքն՝ եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնեն, ես միանշանակ կողջունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք նման ցանկություն հայտնել են, նա պատասխանեց. «Եթե հայտած լինեին, կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են»։

Նա հերքում է այն տեղեկությունները, թե Զինված ուժերում գնդերեցներին ճնշում են և ստիպում միանալ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարին։

«Իհարկե, նման բան չկա, եթե լիներ, դուք հիմա չէիք ասի, որ տեղեկություններ կան»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս