Բենզալցակայանների խոշոր ցանցերից ևս մեկը կսկսի ադրբեջանական նավթամթերք վաճառել

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ:

Նա նաև տեղեկացրել է, որ բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը ևս գնել է ադրբեջանական նավթամթերք՝ կսկսի վաճառել:

«Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։

Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%։

Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս