Երբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ մեր կարիքը սահմանին այլևս չի լինի. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Կան պլաններ, որ երբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ մեր կարիքն այլևս չի լինի, կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

«Այն, ինչ մենք հիմա անում ենք, կոչվում է անվտանագային իրավիճակի իրազեկվածության վերակարգ, բայց մենք շարունակելու ենք այցելել գյուղեր: Ինչպես արդեն ասացի, դա տեղի կունենա, երբ «Խաղաղության համաձայնագիրը» վավերացվի:

Այս պահին դա Կառավարության ցանկությունն է, բայց Բրյուսելից, մասնավորապես այս պահին, համաձայնություն կա, որ մենք կշարունակենք մեր աշխատանքը, ինչպես իրականացրել ենք 2023 թվականից, այսինքն՝ վերակարգեր սահմանին, զուգահեռ զեկույցներ, այցելություն սահմանամերձ համայնքներ, այդ թվում՝ հակամարտությունից տուժած»,-նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս