Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը զիջումների են գնում հանուն հակամարտության կարգավորման. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը զիջումների են գնում՝ հանուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Բոլորը զիջումների են գնում դրան հասնելու համար», – ասել է նա Դավոսից Վաշինգտոն վերադառնալիս։

Խոսելով Աբու Դաբիում հունվարի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ ցանկացած բանակցություն լավ է, քանի որ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր նախորդի՝ Ջո Բայդենի նախագահության օրոք նման հանդիպումներ չեն եղել։

«Մենք կտեսնենք, թե ինչ կստացվի», – հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը դարձյալ ընդգծել է, որ իր կարծիքով` երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել հակամարտության կարգավորման շուրջ։

Գիշերը ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկյան պատվիրակությանը, որի անդամներն այնուհետև մեկնել են Աբու Դաբի՝ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա աշխատանքային խմբերի եռակողմ բանակցությունների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս