Թրամփը և Ալիևը քննարկել են «TRIPP» նախագծի, «Զանգեզուրի միջանցքի» և «Խաղաղության խորհրդի» հետ կապված հարցեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է տիրում, Ալիևը նշել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման մեջ։ Այս առումով նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը, կենսական դեր են խաղում տարածաշրջանային կապերում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» կարևորությանը՝ նշելով այս կազմակերպության նշանակությունը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և համաշխարհային հակամարտությունների լուծմանը նպաստելու գործում։
