ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ
Ես ուրախ եմ կրկին հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։
«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար բարձր գնահատված գործընկեր է։ Մենք քննարկել ենք մեր գործընկերության հետագա ամրապնդումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առավելությունները տարածաշրջանում կայունության համար, ինչպես նաև եվրատլանտյան և գլոբալ անվտանգության ավելի լայն մարտահրավերները», – նշել է Շեկերինսկան։
