Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը

Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը։

Հակակոռուպցիոն կոմիտեից @ArmeniaSputnik-ին հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Տեսանյութեր

Լրահոս