Բաժիններ՝

Լեհաստանը ծխախոտի մաքսանենգության հարցով բողոք է ներկայացրել Բելառուսին

Լեհաստանի ԱԳ նախարարությունը կանչել է Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելով օդերևութաբանական զոնդերի օգտագործմամբ ծխախոտի մաքսանենգության կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մացեյ Վևյուրը։

Հավատարմատարին տեղեկացրել են, որ նման գործելակերպի շարունակության պարագայում կլինեն հետևանքներ։

Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի հաղորդագրության համաձայն՝ անցած հանգստյան օրերին Բելառուսի տարածքից Լեհաստան են թափանցել շուրջ մեկ տասնյակ օդերևութաբանական զոնդեր, որոնք օգտագործվել են ծխախոտի մաքսանենգության նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031