Բաժիններ՝

Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի զենքի մաքսանենգության գլխավոր գործակալին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի չորս սահմանային անցակետերի, որոնք «Հեզբոլլահ»-ը օգտագործում էր Հերմելի տարածքում զենքի մաքսանենգության համար։ Այս մասին նշվել է բանակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Սայդայի շրջանում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել և ոչնչացրել է Մուհամմադ Աուաշային, որը «Հեզբոլլահ»-ի զենքի մաքսանենգության հիմնական գործակալն էր։

Ըստ տեղեկությունների, նա կառավարել է «Հեզբոլլահ»-ի զենքի առաքումները, որոնք մատակարարվել են տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրաքից, Սիրիայից և Պարսից ծոցից։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտարարել է, որ Սայդայի շրջանի Քաննարիթ բնակավայրի վրա Իսրայելի թշնամու օդային հարվածների հետևանքով վիրավորվել է 19 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս 598 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031