ԱՄՆ-ն իրեն կպահի Վենեսուելայի նավթի վաճառքից ստացվող միջոցների մի մասը. Թրամփ
Միացյալ Նահանգներն իրեն կպահի գումարների մի մասը, որ ստացվում է Վենեսուելայի նավթի վաճառքից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք մի մասը կտանք Վենեսուելային: Մի մասը կպահենք մեզ», – ասել է ԱՄՆ նախագահը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից հարավամերիկյան հանրապետության նավթի իրացման ծրագրերը:
«Մենք շատ լավ գործակցում ենք Վենեսուելայի հետ։ Երկիրը նաթի և այլ (օգտակար հանածոների) վիթխարի պաշարներ ունի», – ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ երկիրը կկարողանա ավելի շատ գումար վաստակել:
