Ռոդրիգեսը Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել աշխատել հանուն երկրի խաղաղության և կայունության
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը կառավարությանը և նահանգապետերին կոչ է արել աշխատել հանուն երկրի խաղաղության, քաղաքական և տնտեսական կայունության։
«Ես կոչ եմ անում համատեղ աշխատել՝ հանուն Վենեսուելայի ժողովրդի բարօրության, մեր հայրենիքի խաղաղության, տնտեսական, քաղաքական և սոցիալական կայունության», -հայտարարել է Ռոդրիգեսը:
Նա նշել է, այս տարի կիրականացվի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնած տնտեսական ծրագիրը, որը կոչվում է՝ «Արժանի մարտահրավեր 2026 թվականին»։ Ռոդրիգեսի խոսքով՝ արտարժույթով միջոցների ծավալը, որը հատկացվում է պետական կարիքների համար, կավելանա 37%-ով։
Ռոդրիգեսն ընդգծել է նաև, որ 2026 թվականին իրենք անելու են ամեն բան, որ ազատ արձակվեն Վենեսուելային նախագահ Նիկոլաս Մադուրոն և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց, ապա իրենց հետ տեղափոխել ԱՄՆ՝ Նյու Յորք։ Նրանք մեղադրվում են թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեջ։
