Բայրամովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Բաքու կատարած այցի ընթացքում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը, այլ թեմաների շարքում, քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու դիվանագիտական ​​ջանքերը, վստահության ամրապնդման միջոցառումները և անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի հեռանկարներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031