Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

Մենք ներկայացրինք Սամվել Կարապետյանի հինգ քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան, իսկ ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք ուժեղ տնտեսություն։ Այս հինգ քայլ խոստումներով մենք տվեցինք տնտեսական գործունեության տեսլականն ու մեկնարկը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:

Նա ևս մեկ անգամ նշել է, թե ինչ են խոստանում:

«Առաջին. 300,000 նոր աշխատատեղ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ մարզերում: Մեր հայրենակիցներն այլևս չպետք է իրենց ապրուստի միջոցը փնտրեն մեր հայրենիքի սահմաններից դուրս։

Երկրորդ. բիզնես՝ փոքր բիզնես՝ 0% հարկմամբ։ Եթե դուք ունեք վարսավիրանոց, հացի փուռ կամ այլ տեսակի փոքր բիզնես գործունեությամբ եք զբաղվում, պետությունը ոչ թե փոքր եկամուտը պետք է ձեր մի գրպանից մտցնելով մյուս գրպանից հանի, այլ պետք է լինի ձեր հենարանն ու երաշխիքը՝ զարգացնելու փոքր բիզնեսը։

Երրորդ. մթերում։ Գյուղացին այլևս չպետք է մտահոգված լինի գյուղմթերքի մթերման համար։ Գյուղացին պետք է մտահոգված լինի իր առօրյան այնպես կազմակերպելու, որ արդյունավետ գործունեության արդյունքում օգտավետ գյուղմթերք արտադրի, իսկ դրա հետագա մթերումը պետք է լինի պետության և մասնավորի հոգսը։

Չորրորդ. 20% ավելի էժան դեղորայք՝ բոլորի համար, թե՛ մեր տարեցների, թոշակառուների, թե՛ երիտասարդների համար: Մեր հայրենակիցներն այլևս ստիպված չեն լինելու այլ երկրներից ներկրել և գնել դեղորայքը, որպեսզի գումար խնայեն:

Հինգերորդ. 20,000 բնակարան պետական աջակցությամբ՝ նորաստեղծ ընտանիքներին: Եվ այո՛, մեր երկրում պետությունը պետք է զորավիգ լինի նորաստեղծ ընտանիքներին և հիմքեր ստեղծի, որ մենք շատանանք»,-մանրամասնել է շարժման անդամը։

Տեսանյութեր

Լրահոս