Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը. այն պատմական է Հայաստանի հավաքականի համար
Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը:
Ռուբեն Նազարեթյանի սաներն ընդգրկված են B ենթախմբում, որտեղ կմրցեն Լիտվայի, Չեխիայի, Ուկրաինայի հավաքականների հետ:
Այս անգամ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այս առաջնությանը երեք նորեկներ են մասնակցում,այդ թվում նաև՝ Հայաստանը:
Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։
