Բաժիններ՝

Թրամփը չի մեկնի Փարիզ՝ Մակրոնի հրավերով կազմակերպված G7-ի հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեկնի Փարիզ, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի երկրների արտակարգ հանդիպում է հրավիրել՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրադրությունը և մաքսատուրքերը քննարկելու համար։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված իր երկրորդ նախագահական ժամկետի մեկ տարվան։

Թրամփը նշել է, որ չի մեկնի հանդիպմանը, որովհետև Մակրոնը շատ երկար չի ղեկավարելու Ֆրանսիան։

Թրամփը նաև նշել է, որ Մակրոնը «լավ մարդ է» և իր ընկերն է։

Էմանուել Մակրոնի նախագահության ժամկետն ավարտվելու է 2027 թվականին։

Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր Մակրոնի կողմից իրեն ուղարկված հաղորդագրությունը՝ գագաթնաժողով անցկացնելու առաջարկով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս