Բաժիններ՝

Տեր Շտեգենը «Բարսելոնա»-ից տեղափոխվել է «Ժիրոնա»

«Ժիրոնա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխության մասին։

Կողմերը համաձայնության են եկել գերմանացի դարպասապահի տեղափոխության հարցում, որը «Ժիրոնայի» կազմում հանդես կգա վարձավճարային հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

33-ամյա դարպասապահը «Բարսելոնայում» ելույթ էր ունենում 2014 թվականից։ Այդ ընթացքում նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 423 պաշտոնական հանդիպում՝ նվաճելով հնարավոր բոլոր ակումբային տիտղոսները, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը և 6 անգամ՝ Լա Լիգայի չեմպիոնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031