Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Ըստ այդմ, հունվարի 27-ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։

Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Ռուբեն Ռուբինյանը այս առնչությամբ նշել էր, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

Իսկ օրվա ընտրության հետ կապված էլ ասել էր, որ պետք էր ընտրել այնպիսի օր, որը կոնկրետ որևէ ռազմական իրադարձության օր չէ. ««Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031