Ռուբիոն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Սիրիայում խաղաղությանը և կայունությանն իրենց շարունակական աջակցության վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկու նախարարները քննարկել են նաև Գազայում Խաղաղության խորհուրդ ստեղծելու ԱՄՆ նախաձեռնութունը։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդների թվում է, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես խորհրդի հիմնադիր նախագահ, հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին։
