Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը նույնպես ընդունել է է խորհրդին միանալու Թրամփի հրավերը:

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին: Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրի: Դրանց թվում են՝ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031