Բաժիններ՝

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից. Թրամփն՝ Իրանին

Ես նրանց զգուշացրել էի. եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը հօդս կցնդի։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ. եթե ինչ-որ բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով NewsNation-ի հաղորդավարի պնդումը, որ Իրանը սպառնում է Թրամփին։

Նա նաև մեղադրել է Ջո Բայդենին, Թեհրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չընդունելու մեջ։

«Մենք միշտ մտածել ենք՝ ինչո՞ւ Բայդենը ոչինչ չի ասում։ Եթե ես այն ժամանակ Սպիտակ տանը լինեի և նրանք սպառնային ցանկացած մեկին՝ նույնիսկ նախագահին, պարզապես ցանկացած մեկին՝ ինչպես ինձ, ես անպայման շատ ուժեղ հարված կհասցնեի նրանց», – հայտնել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թրամփին անմոռանալի դաս տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031