Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. «Վերջին 500 տարիների կայսրությունների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում կայսրությունները «կծել են այնքան, որքան ատամները կտրել է»:

Այսպես՝ Օսմանյան Թուրքիան և Սեֆյան Իրանը տեխնոլոգիապես այնքան հետամնաց չէին, որպեսզի դասական եվրոպական կայսրություններն իրենց հետ վարվեին այնպես, ինչպես վարվեցին Հնդկաստանի և Չինաստանի հետ:

Միաժամանակ, Հնդկաստանն ու Չինաստանը տեխնոլոգիապես այն աստիճանի հետամնաց չէին, որպեսզի դասական եվրոպական կայսրություններն իրենց հետ կարողանային վարվել այնպես, ինչպես վարվում էին Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի հետ:

Ամերիկան կոկա-կոլա, ջինս ու Տեսլա չէ, Ամերիկան նախ և առաջ աշխարհի թիվ 1 ռազմական ուժային միավորն է, իսկ Թրամփի վարչակազմը սկսել է գործել «հին և բարի» եվրոապական կայսրությունների կանոններով՝ «կծել այնքան, որքան ատամը կտրում է»: Ակնհայտ է, որ հարցը Գրենլադիայով չի սահմանափակվելու, հերթի մեջ են Կանադան ու Իսլանդիան:

Ամենայն հավանականությամբ, ամերիկյան «խորքային պետության» սեղանին դրված են ժողովրդագրական, տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումների մասին վերլուծություններ, որոնք ցույց է տալիս, որ առաջիկա 50-ամյակում «սպիտակ քաղաքակրթության» գերակայության կամ գոնե թե չանկման միակ տարբերակը «սպիտակ քաղաքակրթության» առաջնորդի կողմից այդ քաղաքակրթության տիրապետած բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան է: Ուստի, բնավ, չի բացառվում, որ առաջիկա 10-ամյակում Ամերիկան լուծի նաև Արևմտյան, գուցե նաև Կենտրոնական Եվրոպայի անեքսիայի հարցը:

Բայց սա հայ ժողովրդին չի վերաբերվում: Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ պետության տնազ հիշեցնող այս խայտառակությանը կկլանի այն կայսրությունը, որն այդ պահին ունակ կլինի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031