Բաժիններ՝

Նիդեռլանդներից Գրենլանդիա ժամանած զինվորականներն այսօր կլքեն կղզու տարածքը

ՆԱՏՕ-ի զորավարժություններին նախապատրաստվելու համար Նիդեռլանդներից Գրենլանդիա ուղարկված երկու սպաներն ավարտել են իրենց առաքելությունը և հունվարի 19-ին կլքեն կղզին։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։

«Նիդեռլանդների ռազմածովային ուժերի երկու սպաներ ավարտել են իրենց առաքելությունը Գրենլանդիայում՝ համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու համար։ Նրանք այսօր պետք է լքեն Գրենլանդիան», – գրել է նա X-ում։ Բրեկելմանսի խոսքով՝ կղզում զորավարժությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։

Սպաները Գրենլանդիա էին ժամանել հունվարի 16-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ին TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կսկսի 10% ներմուծման մաքսատուրք գանձել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։ Մաքսատուրքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը քննադատել էր Եվրոպայի՝ Գրենլանդիա իր ուժերը ուղարկելու մտադրությունը՝ այն անվանելով «շատ վտանգավոր խաղ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031