Բաժիններ՝

Ինտերնետի խափանման հետևանքով ՄՔԾ առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին նշված է Ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ նույն հաղորդագրության՝ կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Վերոնշյալ խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։

«Եթե մոտենում եք Վազգեն Սարգսյան հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ կացության քարտը ստանալու նպատակով, տեղեկացնում ենք, որ տեղում էլեկտրոնային ստորագրության ակտիվացում չի իրականացվի։

Խորհրդատվության համար մոտեցող քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Կացության քարտի համար մոտեցող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը, սակայն էլեկտրոնային (թվային) ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի մոտենալ ևս մեկ անգամ, երբ խնդիրը կարգավորված լինի»,- հայտնում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031