Նարեկի պայքարը համակարգի դեմ է, որի կամայականություններից ապահովագրված չենք ոչ մեկս. Ռուսլան Բաղդասարյան
Ռուսլան Բաղդասարյանը գրում է. «Նարեկ Սամսոնյանը ծայրահեղ քայլ է արել՝ սկսելով հացադուլ: Այսօր արդեն 11 օր է:
Ես կոչ չեմ անի ընկերոջս դադարեցնել այն , որովհետև իր այդ անձնազոհությամբ նա փորձում է բոլորիս ցույց տալ, որ յուրաքանչյուր մարդու կյանքն աներկբա կարևոր է, բայց ոչ այնքան, որքան անհրաժեշտությունը ունենալ Հայաստան, որտեղ արդարադատությունը ընտրովի չի լինի:
Նրա պայքարը համակարգի դեմ է, որի կամայականություններից ապահովագրված չենք ոչ մեկս:
Նրա պայքարը յուրաքանչյուրիս համար է, որպեսզի հաջորդիվ որևէ քաղաքացի չընկնի անարդարադատության այս ճիրանները քաղաքական նպատակներից ելնելով :
Ես կոչ չեմ անի դադարեցնել հացադուլը, որովհետև հարգում և աջակցում եմ Նարեկի ցանկացած որոշում՝ գիտակցելով այդ որոշման ամբողջ խորությունը և նպատակը:
Ես կասեմ շնորհակալություն Նարեկին ու կմաղթեմ ուժ և տոկունություն :
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
