Բաժիններ՝

Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին

Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ շատ հստակ է՝ այն Դանիայի Թագավորության մաս է կազմում, և նրա ապագան կախված է Գրենլանդիայի և դանիացիների ժողովուրդներից։ Մենք նաև հստակեցրել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Սթարմերը հավելել է, որ «դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ հակազդելու այն սպառնալիքին, որը, նրա պնդմամբ, Ռուսաստանը ներկայացնում է Արկտիկայի տարբեր մասերում։

«ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությանը նրանց ձգտումների համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը բացարձակապես սխալ է: Մենք, իհարկե, այս հարցը կքննարկենք անմիջապես ԱՄՆ վարչակազմի հետ», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահը, Միացյալ Նահանգները կսկսի 10% ներմուծման մաքսատուրքեր սահմանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, որոնք կշարունակեն գործել մինչև կողմերը համաձայնության չգան Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի լիակատար և ամբողջական ձեռքբերման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս