Բաժիններ՝

Էրեբունիում էլիտար շենքի նկուղում կոյուղատարը վնասվել է ու կեղտաջուրը դուրս է թափվել. առաջացել է փլուզում

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշում՝ Էրեբունի 15/3 նորակառույց էլիտար շենքի հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ շենքի հիմքի մոտով անցնող կոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով կեղտաջրերը դուրս են թափվել և առաջացել է փլուզում։ Շենքը շահագործման հանձնված է, թե ոչ, Էրեբունու ոստիկանները պարզում են։ Իսկ շենքի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ասում էին, որ բնակվում են այդ շենքում, էլ չեն էլ սպասում Էրեբունու թաղապետարանին ու «Վեոլիա ջրին», ասում են՝ «մեր ուժերով խնդիրը կկարգավորենք»։

Շենքը 15 հարկանի է և որոշ հարկերում դեռ բնակիչներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031