ՀՀ նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի, աշխատակազմերի համար նախատեսվում է 16,7 միլիարդ դրամ պարգևավճար. «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարծի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների )աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար։

Մենք առաջարկում ենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա՝ պետական ապարատին պարգևատրել։

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031