ՏԵՍԱ, ԿԱՓԱՐԻՉՍ ԹՌԱՎ, ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻ, ԳԻՇԵՐԸ ԵԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԻՍ ՀԵՏԵՎԻՑ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը խոսեց իր և ընտանիքի նկատմամբ իրականացված հոգեբանական ճնշումների, ինչպես նաև իր կյանքի ծանր ու անձնական դրվագների մասին։
«Երեխաներիս, կնոջս, ծնողներիս վրա կար ատելություն, ոհմակային «դիշովկեքի» հարձակում»։
Վերջին տարիներին իր կողմից հնչեցվող մտքերի, բառապաշարի փոփոխության ու քաղաքային սլենգի ներգրավման մասին խոսելիս նա հիշեց իր մայրիկի հետ ունեցած ծանր խոսակցությունը, որը, իր իսկ խոսքով, ամենացավոտ պահերից է եղել։

«Մայրս մի օր կշտամբեց ինձ, ասաց՝ ես քեզ այդպես չեմ դաստիարակել»,- հիշում է Աշոտյանը։
Անդրադառնալով իշխանական համակարգերում մարդկանց վարքագծի մասին՝ ՀՀԿ փոխնախագահը շեշտում է, որ խնդիրը պաշտոնը չէ, այլ մարդը։
«Բոլոր իշխանություններում եղել են «քամակ» մտնողներ, պատեհապաշտներ, ճիշտ սապոնվողներ։ Պաշտոնը կապ չունի»,- ընդգծում է Աշոտյանը:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունում առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր տարիներ առաջ փորձել են կապի դուրս գալ իր հետ, նա պատմում է.
«Էդ ամբողջ կուտոկի մեջ Արարատը ամենաքիչ «քխն» էր իր պահվածքով»։
Զրույցի ընթացքում հնչել են նաև հուզիչ ու անձնական հիշողություններ ընկերական հարաբերություններից։
Արմեն Աշոտյանը պատմում է մի հանդիպման մասին, որը, ինչպես պարզվել է, վերջինն է եղել ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանի հետ։
«Ասեց՝ արա՛, ֆռա, ես եմ, ֆռա, վրես նայի, ես այլևս այսպիսին եմ։ Վերջին անգամ էր, որ ես իրեն տեսել եմ, ասացի՝ դու իրավունք չունես մեռնելու, դու խոստացել ես ինձ ու Հրայրին դալաններում ծեծել»,- պատմում է Աշոտյանը։
Խոսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իր ծառայության մի դրվագի մասին՝ Արմեն Աշոտյանն ընդգծում է.
«Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս ամենն իր համար եղել է ոչ միայն քաղաքական, այլև խորը մարդկային փորձություն, որը բացահայտել է, թե ինչ աստիճանի կարող է հասնել անհանդուրժողականությունը, երբ այն դուրս է գալիս բարոյական սահմաններից։

Մանրամասները՝ տեսանյութում։
