«Հիմա ես՝ մեղավոր աշխարհիկս, ո՞ւմ լսեմ՝ Նիկոլի՞ն՝ ով հանձնեց մեր Սրբությունները թուրքին, թե՞ բիզնեսմեն Սրբազանին. Շպռոտ
Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ՝ Անի Թովմասյանս, նոր Քրիստոսին վերադարձածս (4 տարի), Առաքելական Եկեղեցուն պատկանող հավատացյալս, համաձայն չեմ Միացյալ Նահանգների, Արևմտյան թեմի որոշման հետ՝ Վեհափառի վերաբերյալ։
Ես՝ նվաստս, համարում եմ, որ այդ որոշումը պառակտում է իմ Եկեղեցին։
Ես՝ տգետս, կարծում եմ, որ, այո, Եկեղեցու Հոգևոր այրերի մոտ կան շատ բաց թողումներ, բայց այդ հարցերը կարելի էր լուծել ՝ խաղաղ և սիրով։ Պետրոս և Պողոս Առաքյալների պես՝ խոնարհաբար։
Ես՝ մեղավորս, Ձեր թված բամբասանքները տարիներ առաջ լսեցի, հիասթափվեցի Եկեղեցուց և դարձա Աղանդավոր։
Հետո երբ եկա Արևմտյան Թեմ, Ձեզ մոտ, դուք ինձ հորդորեցիք, որ չլսեմ բամբասանքներին և կենտրոնանամ Քրիստոսին։ Էդպես էլ արեցի՝ սկսեցի գնալ Պատարագների և Աստվածաշնչյան դասերի։
Հիմա Դուք այդ նույն ասեկոսները հիմք դարձրած Հայտարարում եք (միգուցե ձեր նշածների մեջ կան ճշմարիտ հիմքեր, աչքովս չեմ տեսել, չգիտեմ)։ Ինչքանո՞վ եք համոզված, որ իմ պես նոր հավատացյալին չեք գայթակղի և Հոտը կցրվի ու էլ Ձեզ չի վստահի։
Այո, Աստծո ճիշտը պիտի պահենք, կոմպրոմիս չկա։ Թող Տիրոջ կամքը լինի։
Բայց նմանատիպ ասեկոսներ Ձեր մասին էլ կան ու շատ։ Հիմա ի՞նչ, հավատա՞նք էդ բամբասանքներին։ Չեմ հանդգնի ասել, թե ինչ բամբասանքներ կան՝ Օծյալ եք։
Լավ հիմա ես ՝ ամենա մեղավորս, ո՞ր բամբասանքին հավատամ։ Ես ո՞ր Եկեղեցին գնամ Պատարագի, եթե դուք Ձեր մեջ Ձեր հարցերը Խոնարհաբար չեք կարող լուծել։
Վազգեն Առաջինին ասում էին՝ Լուսինե Զաքարյանի սիրեկանն էր։
Հիմա ես՝ մեղավոր աշխարհիկս, ո՞ւմ լսեմ։
Նիկոլի՞ն՝ ով հանձնեց մեր Սրբությունները թուրքին, թե՞ լսեմ բիզնեսմեն Սրբազանին։
Ախր ես ձեզ ո՞նց վստահեմ իմ Հոգին։
Միակ փարատանքս այն է, որ Եկեղեցին Ձերը չի, այլ Քրիստոսինն է։ Իսկ ես Սուրբ Հոգուն վստահում եմ ✝️ Թող Աստծո կամքը լինի և ոչ թե իմը…»։
