Բաժիններ՝

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Թատրոնի տնօրինության և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Պարոն Խաչատրյանին արդյունավետ գործունեության ու բեղմնավոր աշխատանքի համար։ Անդրանիկ Խաչատրյանի ղեկավարությամբ թատրոնում բեմադրվեցին մեկը մյուսից հաջողված ներկայացումներ, որոնք, անշուշտ, սիրվեցին հանդիսատեսի կողմից: Նրա մասնագիտական խստապահանջությունն ու արվեստի հանդեպ անսահման սերը մեծ ազդեցություն թողեց ինչպես ստեղծագործական կազմի, այնպես էլ հանդիսատեսի վրա: Նա կարողացավ ոգեշնչել, վստահություն ներշնչել, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, որն ապրում է ճշմարիտ արվեստով: Հատկանշական է, որ Անդրանիկ Խաչատրյանը իր մեծ ու անգնահատելի ներդրումն է ունեցել Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման ու կայացման գործում: Մաղթում ենք նոր ստեղծագործ թռիչքներ թատրոնի և կինոյի աշխարհում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031