Բաժիններ՝

«Բարսելոնան» հաղթեց «Ռասինգին»՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ Սանտանդերը ներկայացնող «Ռասինգի» նկատմամբ (2:0)՝ նվաճելով քառորդ եզրափակիչ ուղեգիր։

Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում, որի ընթացքում տանտերերը կարողացան դիմակայել կատալոնացիների գրոհներին, ինչի արդյունքում թիմերը ընդմիջման գնացին առանց խփված գոլերի։

Խաղի ելքը վճռվեց երկրորդ խաղակեսում։ 66-րդ րոպեին Ֆերմին Լոպեսի փոխանցումից հետո Ֆերան Տորեսը դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Գոլից հետո Հանս-Դիտեր Ֆլիկը թարմ ուժեր մտցրեց դաշտ՝ կատարելով միանգամից երեք փոփոխություն, որոնց թվում էին Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան և Պեդրին, ինչը թույլ տվեց վերահսկել խաղի ընթացքը։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Լամին Յամալը Ռաֆինյայի փոխանցումից հետո գրավեց դատարկ դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Խաղի վերջնամասում Սեգունդայի առաջատարին երկու անգամ հաջողվեց գրավել «կապտանռնագույնների» դարպասը, սակայն երկու դեպքում էլ արձանագրվեց խաղից դուրս իրավիճակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս