Բաժիններ՝

Վաղարշապատում տուն է այրվել

Հունվարի 16-ին՝ ժամը 01։26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 03:39-ին: Այրվել են տան (100 քմ) տանիքի մոտ 50 քմ հատվածը, բաղդադե առաստաղի մոտ 40 քմ հատվածը և սենյակի գույքը։ Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031