ՀՀ ներկայացուցիչները ՀՀ սահմանային ու մաքսային կետերում ծառայություն են իրականացնելու․ Միրզոյան

ՀՀ ծառայությունների ներկայացուցիչներն են ծառայություն իրականացնելու ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում։ Այսօր Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» (TRIPP) կենսագործման շուրջ ստորագրված նոր հայտարարությանը։

Շեշտում է՝ չի լինելու TRIPP ենթակառուցվածքների որևէ հատված, որտեղ որևէ կերպ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
«Պետական որևէ գործառույթ չի արտապատվիրակվելու, TRIPP-ի ամբողջ ծածկույթով ՀՀ իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասու մարմինների ամբողջական հասանելիությունն ապահովվում է, ներկայությունը սահմանապահ, մաքային մարմիններում մշտապես ապահովվում է»,- հավելեց Միրզոյանը։

Շշետեց՝ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է. որևէ կուլիսային պայմավորվածություն կամ դավադրության տեսություն չկա։
«Ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է, համաձայնեցվել է, բայց չի հրապարակվել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով»,- իր խոսքում նշեց Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ սա ևս վերջնական փաստաթուղթ չէ, բայց հաջորդիվ փաստաթղթերը չեն կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031