Բաժիններ՝

Երևանում բախվել են մեքենաներ․ կա տուժած

Հունվարի 14-ին, ժամը 04։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել գազի արտահոսք:

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Vaz» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դադարեցրել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031