Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Հունվարի 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝  14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս