Դուք մտածեք ձեր սիրելի Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետևանքների մասին, երբ իրականում այն շատ ավելի սարսափելի հանգրվանի կարող է բերել. Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Հայաստանում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ ռուս լրագրողի կարծիքը մեր երկրի վճարովի իշխանապաշտները և իշխանալեզները այնքան են հանրայանացնում ու քննարկում, կարծես դա պետության պաշտոնական դիրքորոշում է։ Լրագրողն ո՞վ է, այսօր կա, վաղը չկա, նրա ասածն ի՞նչ արժեք ունի։ Դուք մտածեք ձեր սիրելի Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետևանքների մասին, երբ իրականում այն շատ ավելի սարսափելի հանգրվանի կարող է բերել, ընդհուպ որևէ գերտերության ռազմական ներխուժման (ռազմական գործողության, ագրեսիայի մասին խոսք չի կարող լինել, քանի որ ՀՀ այսօրյա ղեկավարը բանակն ու հասարակությանն այն վիճակին է հասցրել, որ նման պարագայում նվազագույն դիմադրությունն անհնար է, ուստի Ուկրաինայի հետ պետք չէ շփոթել)։
Հետևաբար, առաջին հերթին պետք է ազատվել գրպանահատի պարզունակ ճարպկությունը արտաքին բալանսավորված քաղաքականության հետ վաղուց շփոթած անդեմ ղեկավարից»։
