Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին ներկայացրել է Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին զեկույցներ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական/ընդդիմադիր անդամ, խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին նամակներ է ուղարկել:

Գալստյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը և կից երկու զեկույց ու մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։

ACPR-ի /Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն/ զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝

1․Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։

2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։

3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։

4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։

Զեկույցում նաև նշվում է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։

Տեսանյութեր

Լրահոս