Բաժիններ՝

Թուրքիան օգնել է Իրանին կանխել երկրորդ զինված խմբի ներթափանցումը. «Дневник иранского журналиста»

Իրանը կանխել է օտարերկրյա հատուկ ծառայությունների, այդ թվում՝ իսրայելական և ամերիկյան կառույցների աջակցությամբ գործող զինված խմբի ներթափանցման փորձը, հայտնում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։

«Սա արդեն երկրորդ տեղեկությունն է ահաբեկիչների վերաբերյալ, որը թուրքական MİT հետախուզությունը փոխանցել է Իրանին», – գրում է ալիքը։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնել է Իրանին չեզոքացնել երկրի տարածք ներթափանցած քրդական զինված խմբավորումները, որոնց աջակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը։

«Ըստ աղբյուրների, Թուրքիան Իրանին է փոխանցել հետախուզական տվյալներ գրոհայինների տեղաշարժի մասին։ Դրանից հետո ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ուժերը գործողություն են իրականացրել և Իլամ ու Քերմանշահ նահանգներում ոչնչացրել PJAK խմբավորման անդամների մեծ մասին։

Թուրքական MİT հետախուզությունը հետևել է Իրաքից գրոհայինների երթուղուն և համակարգել Իրանի հետ տեղեկատվության փոխանակումը, ինչը թույլ է տվել արագորեն կանխել դիվերսիան», – գրել է տելեգրամյան ալիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս