Մենք մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին. Ռումինիայի Հայոց թեմի քահանայից դաս

Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարություն է տարածել՝ իր աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական եկեղեցուն և կաթողիկոս Գարեգին Բ-ին, որում մասնավորապես ասվում է.

Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։

Արժ․ Տ․ Թորգոմ քահանա Մանդալյան

Արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկա

Արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյան

Արժ․ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյան

Արժ․ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյան

Տեսանյութեր

Լրահոս