ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ըստ «New York Times»-ի՝ ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ՝ որոշ ռազմական օբյեկտների կամ ռազմավարական նշանակության թիրախների հարվածելու նպատակով:

Մինչև այժմ, սակայն, վերջնականապես ոչ մի որոշում չի ընդունվել։

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու պարբերական սպառնալիքներ են հնչեցնում Իրանի հասցեին։

Ինքը՝ նախագահ Թրամփը, վերջին օրերին նման բովանդակությամբ առնվազն հինգ գրառում և հայտարարություն է արել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031