Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին

Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին։

Գլխավոր դատախազի` հունվարի 7–ի հրամանագրում գրված է. «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»։

Նշենք, որ Արման Բաղդասարյանը պահանջել էր Շիրակի թեմի առաջնորդին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը սահմանեց պատիժ 2 տարի ժամկետով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031