Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ պատարագի, բայց հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու․ Փաշինյան
Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի, ինչու, որովհետև կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում»,-ասել է Փաշինյանը։
