Բաժիններ՝

Զելենսկին ժամանել է Փարիզ

Ուկրաինայի նախագահը ժամանել է Փարիզ՝ «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցելու համար, լրագրողներին հայտնել է Զելենսկու ներկայացուցիչ Սերգեյ Նիկիֆորովը։

ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Զելենսկին նախ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այնուհետև կհանդիպի Սթիվ Ոիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որին կհաջորդի «Կամավորների կոալիցիայի» փակ նիստը։

Երեկոյան նախատեսվում է Զելենսկու, Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ մամուլի ասուլիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031