Բաժիններ՝

Աշխարհի որ մասում էլ լինի, մենք չենք ողջունում քաղաքական օրինականությունը և միջազգային իրավունքը խախտող որևէ գործողության. Էրդողան

Աշխարհի որ մասում էլ լինի, մենք չենք ողջունում քաղաքական օրինականությունը և միջազգային իրավունքը խախտող որևէ գործողության, ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Վենեսուելայի հարցում նույնպես մենք ձգտում ենք անել այն, ինչը լավագույնն ու ամենաճիշտն է և՛ Թուրքիայի, և՛ բարեկամ վենեսուելացի ժողովրդի համար։

Պարոն Մադուրոն և վենեսուելացի ժողովուրդը միշտ ցույց են տվել, որ մեր ազգի ընկերներն են։ Որպես երկու բարեկամ երկրներ՝ մենք կարևորություն և առաջնահերթություն ենք տվել միմյանց հետ համերաշխությանը մեր դժվարին ժամանակներում։ Այսօր մենք գործում ենք նույն փոխըմբռնմամբ։

Թուրքիան և թուրք ազգը կշարունակեն աջակցել բարեկամ վենեսուելացի ժողովրդին՝ բարգավաճման, խաղաղության և զարգացման համար նրանց պայքարում»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս